Գիտակրթական13:30, 04 Օգոստոս 2016
Թուրքիան կոչ է անում աշխարհի 100 երկրներում փակել գյուլենական դպրոցները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու, Մեհդի Էքերն ասել է, որ այն 100 երկրները, որտեղ կան գյուլենական դպրոցներ, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք փակելու համար:
Թուրքական «Sozcu» թերթի կայքի իրազեկմամբ` Էքերը նշել է, որ եթե նշյալ միջոցները չձեռնարկվեն, ապա այդ երկրներում կկրկնվի նույն բանը, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հուլիսի 15-ին՝ նկատի ունենալով ռազմական հեղաշրջման փորձը:
Թեմայի շուրջ նա խոսել է օտարերկրյա լրատվականների թղթակիցների հետ: Խոսելով գյուլենական համայնքի մասին, որին պաշտոնական ԱՆկարան դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն, ԱԶԿ-ի փոխնախագահն ասել է.
«Այդ կազմակերպությունը աշխարհի 100 երկրներում ավելի քան 700 դպրոց ունի: Այժմ մեր մարդկային պարտքն է զգուշացնել այն երկրներին, որտեղ կան այդ դպրոցները: Պատարստ ենք կիսվել նրանց հետ ցանկացած տեղեկատվությամբ»:
Նա հաստատել է օգոստոսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Թուրքիա կայանալիք այցի լուրը, ապա հավելել, որ դրա շրջանակներում ակնկալվում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև համաձայնություն` Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիա արտահանձման հարցի շուրջ, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերման մեջ: Գյուլենի արտահանձման հարցը որակվում է որպես ԱՄՆ-ի «դաշնակցային անհրաժեշտություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |