Իրավական14:02, 04 Օգոստոս 2016
Թուրքական դատարանը Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել

Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում կայացնելու համար:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որոշումը հիմնավորվում է փաստարկով, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հրահանգը տրվել է հենց Գյուլենի կողմից:
Դատախազության ներկայացրած միջնորդության մեջ նշվում է, որ հեղաշրջման փորձը Գյուլենի կողմից կազմակերպված լինելու մասին փաստեր են գտնվել:
Դատարանը բավարարել է պահանջը՝ նշելով, թե որևէ կասկած չկա, որ ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձը կատարվել է Գյուլենի կարգադրությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |