Քաղաքական08:11, 10 Օգոստոս 2016
Haberler. Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Պուտինը ու Էրդողանը 5 կարևոր որոշում են ընդունել
Թուրքական «Haberler» լրատվական կայքը անդրադարձ է կատարել նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև` Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանը: Աղբյուրի հավաստմամբ` Վլադիմիր Պուտին - Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման ժամանակ 5 կարևոր որոշում է ընդունվել երկու երկրների միջև լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Նշյալ որոշումները վերաբերում են հետևյալ ոլորտներին.
1. Ռուսաստանը քայլ առ քայլը վերացնում է Թուրքիայի և թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը օրակարգից հանվում են: Մասնավորապես, թուրքական շինարարական ընկերությունների նախագծերի իրականացումը նորից վերսկսվելու է: Թուրքիայի քաղաքացիները նորից հնարավորություն են ստանալու աշխատել Ռուսաստանում: Բացի դրանից ձեռք է բերվում պայմանավորվածություն ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին:
2.«Թուրքական հոսքը» և նման այլ ռուս-թուրքական էներգետիկ նախագծերի իրակաացումը շարունակվելու է:
3. Աքքույու ատոմակայանի կառուցման համար `վերջինիս տրվելու է ներդրումային նախագծի կարգավիճակ:
4. Վերացվելու են զբոսաշրջության ոլորտում առկա սահմանափակումները: Սակայն նշյալ գործընթացը ժամանակ կպահանջի, ելնելով այն վտանգներից, որոնք կապված են Թուրքիայի ներքաղաքական լարված դրության հետ:
5. Ընդլայնվելու և մեծացվելու է երկու երկրների համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Բացի վերոնշյալ 5 որոշումներից կողմերը, ըստ աղբյուրի, քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ և այդ ուղղությամբ դրական են վերաբերվում Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովների ժամանակ որոշակի մեխանիզմների ստեղծմանը: Սա առաջին հերթին վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |