Քաղաքական13:08, 12 Օգոստոս 2016
Գյուլենը պատրաստ է վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվի նրա մեղքը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ
Իսլամի հայտնի գործիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը ֆրանսիական «La monde» պարբերականի համար հոդված է գրել, որտեղ նշել է, թե որ դեպքում կվերդառնա Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը`հոդվածում Գյուլենը նշել է.
«Ինձ ուղղված մեղադրանքների 10-ից 1-ը թող հիմնավորեն, ու, երդվում, կվերադառնամ Թուրքիա»:
Հոդվածում Գյուլենը ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանություննների սկսած գործողությունները բնորոշել է որպես «ուրվականների որս»:
Նա `պահանջել է ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կհետաքններ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մանրամասները:
Նա նշել է, որ տեղի ունեցածի հետևանքով Թուրքիան վերապրեց մեծ ողբերգություն:Նա մտահոգիչ է համարել այն փաստը, որ ռազմական հեղաշրջման փորձից 20 րոպե հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիովին չտիրապետելով ինֆորմացիային, իրեն մեղադրեց տեղի ունեցածի մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Գյուլենին և նրա համախոհներին դիտարկում են իբրև «ահաբեկչական խմբավորում»: Իսկ Գյուլենը հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |