Հասարակական13:10, 15 Օգոստոս 2016
Sabah. «Էրդողանին սպանելու էին վիրահատության ժամանակ»
Գյուլենական հայանքի (ամերիկաբնակ թուրք միլիարդտեր, իսլամի հայտնի քրոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը, որին թուրքական լրատվականները անվանում են «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն») նախկին իմամ Հյուսեյին Սարըչիչեքը հայտարարել է, որ գյուլենականները 2012-ին պլանավորել էին վիրահատության ժամանակ սպանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախկին գյուլենական իմամը, գյուլենական համայնքի հետ կապի մասին խոստովանել էր 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո՝ Իզմիրի դատախազությանը ներկայացնելով գյուլենական համայնքին վերաբերող 200-ից ավելի գաղտնի տեղեկություններ, փաստաթղթեր և ձայնագրություններ:
Սարըչիչեքն Էրդողանի դեմ մահափորձի մասին մանրամասներ ներկայացնելիս պատմել է, որ Էգեյան շրջանի իմամ Նեջդեթ Իչելը, որը Ֆեթուլլահ Գյուլենի ամենամտերիմ 6 անձից բաղկացած հույժ գաղտնի պատվիրակության անդամ էր, 2012թ. փետրվարի 7-ին իրեն հանդիպման էր հրավիրել:Սարըչիչեքը պատմել է, որ այցելության ժամանակ ականտես է եղել, թե ինչպես է Իչելը բարկացած գոռացել մի ոստիկանապետի վրա՝ ասելով. «Ինչպես, թե չի գնացել վիրահատության: Ինչպես, թե չի մահացել»: Սարըչիչեքի խոսքերով, ինքը հետագայում իմացել է, որ այդ օրը Էրդողանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հրաժարվել էր վիրահատությունից: «Այդ ամենից ես հասկացա, որ այդ օրը վիրահատության ժամանակ Էրդողանին պետք է սպանեին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |