Տնտեսական09:50, 15 Օգոստոս 2016
Թուրքիայում աճել է գործազրկության ցուցանիշը

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի մայիսին երկրում գործազուրկների թիվը հասել է 2.895.000-ի:
Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվն ավելացել է 106.000-ով (0.1 %):
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` ներկայումս գործազուրկների թիվը կազմում է Թուրքիայի բնակչության ընդհանուր թվի 9.4 %-ը: Ընդ որում՝ ոչ գյուղատնտեսական ոլորտներում գործազուրկների թիվը 0.1 տոկոսով նվազել է հասնելով 11.3 տոկոսի: Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունն աճել է 0.4 տոկոսով` հասնելով 17.4-ի: Իսկ 15-64 տարիքայիննների շրջանում թիվն ավելացել է 0.1 տոկոսով` հասնելով 9.6-ի:
Նախորդ տարվա մայիսի տվյալների համեմատությամբ 795 հազարով էլ ավելացել է աշխատանք գտնողների թիվը: Նշյալ ժամանակահատվածում նկատելիորեն պակասել է գյուղատնտեսական ոլորտներում աշխատողների թիվը (234.000 մարդ): Մեծացել է ոչ գյուղատնտեսական ոլորտներում աշխատողների թիվը (1.000.029 մարդ):
Բարձրացել է նաև աշխատուժի համալրման ցուցանիշը` նախորդ տարվա տեմպին գերազանցելով 0.8 տոկոսով: Այս տարի աշխատաշուկա է մտել 902.000 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |