Միջազգային08:30, 17 Օգոստոս 2016
Ըստ Գերմանիայի ՆԳՆ-ի՝ Թուրքիան և Էրդողանը աջակցում են զինված իսլամիստներին

Գերմանիան համոզված է, որ Թուրքիայի կառավարությունը աջակցում է զինված ծայրահեղական իսլամիստներին՝ երկիրը դարձնելով վերջիններիս գործունեության թատերաբեմ: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ այս տեսակետն արտահայտվել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների միջև գաղտնի գրավոր հարցուպատասխանի ընթացքում:
«Գերմանիայի կառավարությունը, որ փախստականների ճգնաժամի շրջանակներում հույսը դրել է Անկարայի աջակցության վրա և այդ պատճառով խուսափում է քննադատել Անկարային, մի գաղտնի նամակագրության մեջ Թուրքիային բնութագրել է որպես «իսլամիստական խմբերի գործողությունների գլխավոր թատերաբեմ»», - գրում է թուրքական թերթը:
Գերմանական «ARD» հեռուստաալիքին հղում կատարող «Cumhuriyet»-ը մանրամասնում է, որ գաղտնի երկխոսությունը տեղի է ունեցել Դաշնային խորհրդարանի «Ձախերի» կուսակցական խմբակցության և Գերմանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միջև:
«Ձախերի» ներկայացրած գրավոր հարցմանը ՆԳՆ ներկայացուցիչ Օլե Շրյոդերի պատասխանում նշվել է, որ Թուրքիայի կառավարությունը տարիներ շարունակ Միջին Արևելքի իսլամիստական խմբերի և ահաբեկչական խմբավորումների հետ ծրագրված համագործակցության քաղաքականություն է վարել, իսկ Էրդողանը ակտիվորեն աջակցել է այդ գործընթացին:
«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ - AKP) ու նախագահ Էրդողանը Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների», «ՀԱՄԱՍ»-ի և Սիրիայի զինված իսլամիստ ընդդիմության հետ համերաշխության բազմաթիվ հայտարարություններ է արել և նրանց աջակցող գործողություններ է իրականացրել՝ այդպիսով շեշտելով «Մուսուլման եղբարների» հետ իր գաղափարակից լինելու հանգամանքը», - ասված է ՆԳՆ պատասխանում:
Աղբյուրը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ գաղտնի փաստաթղթի տեքստում նախագահ Էրդողանի անունը «ՀԱՄԱՍ»-ի նմանությամբ մեծատառերով է գրված և մեկնաբանում, որ այսպիսով Գերմանիայի կառավարությունը առաջին անգամ ակնառու կերպով հավասարության նշան է դնում Թուրքիայի նախագահի և ահաբեկչական խմբավորման միջև:
Նշենք, որ «ՀԱՄԱՍ»-ը 2003թ. ներառված է Եվրամիության կողմից կազմված ահաբեկչական խմբավորումների ցանկում:
Իսկ «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Սեվիմ Դաղդելենը, հավանություն տալով ՆԳՆ-ի այս տեսակետին, նշել է. «Գերմանիան այլևս չի կարող շարունակել լինել Թուրքիայի հանցակիցը՝ Թուրքիան զինված իսլամիստների որջ դարձնելու գործում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |