Տարածաշրջան12:03, 17 Օգոստոս 2016
ԵԽ-ն Թուրքիայում գաղթականների դրության վերաբերյալ զեկույց է հրապարակել

Եվրախորհուրդը (ԵԽ) Թուրքիայի վերաբերյալ հատուկ զեկույց է հրապարակել, որում տեղ են գտել փախստականների ճամբարներ գործուղված ԵԽ ներկայացուցչի անցկացրած դիտումների արդյունքները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ զեկույցում մասնավորապես արձանագրվում է, որ Թուրքիայում գաղթական երեխաները վաղ տարիքից աշխատում են և անկանոն են հաճախում դպրոց:
Ճամբարներ այցելած ԵԽ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեքը իր զեկույցում գրում է. «Ես մեծ թվով փոքրիկ երեխաներ տեսա, որոնք ողորմություն էին խնդրում, փողոցներում ինչ-որ բաներ էին վաճառում կամ օգնում էին իրենց ծնողներին՝ վաճառելու նպատակով հին մետաղներ հավաքելու գործում»:
Բոչեքը նաև նշում է, որ բազմաթիվ անչափահաս գաղթական երեխաներ ստիպված են վաղ տարիքից աշխատել, չնայած, որ այդ աշխատանքի դիմաց նրանք ցավալիորեն քիչ են վարձատրվում: ԵԽ դիտորդը համոզմունք է հայտնում, որ երեխաների այդ չնչին աշխատավարձը նրանց ընտանիքների միակ եկամուտն է: Իսկ որպես արդյունք գաղթական երեխաները զրկվում են դպրոց հաճախելու հնարավորությունից:
Նշենք, որ Բոչեքը Թուրքիա էր գործուղվել հունիսի սկզբին՝ երեխաներին և 18 տարին չբոլորած միայնակ գաղթականներին օգնություն տրամադրելու հարցում Անկարային աջակցություն ցուցաբերելու նպատակով դիտումներ անցկացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |