Իրավական09:01, 17 Օգոստոս 2016
Թուրքիայում 38 հազար բանտարկյալ ազատ կարձակվի

Թուրքիայում «Պատիժների և անվտանգության միջոցառումների իրականացման մասին» օրենքի հոդվածներից 2-ում կատարված փոփոխությունների արդյունքում երկրի փակ և բաց ռեժիմի բանտերից ազատ կարձակվեն 38 հազար բանտարկյալներ:
Ըստ թուրքական «Haberler.com.tr» լրատվական կայքի` պայմանական ազատ արձակվելու հնարավորությունը կտարածվի այն բանտարկյալների վրա, որոնք հանցանք են գործել մինչև հուլիսի 1-ը:
Վերոնշյալ օրենքի 105-րդ հոդվածում կատարված փոփոխությունը դատապարտյալին հնարավորություն կտա նախկին 1 տարվա փոխարեն այժմ արդեն պատժաչափի վերջին 2 տարին անցկացնել պայմանական ազատության մեջ:
Իսկ 107 հոդվածում կատարված փոփոխությունը ազատազրկվածներին հնարավորություն կտա օգտվել պայմանականորեն ազատ արձակվելու հնարավորությունից պատժաչափի 1/2-ը կրելուց հետո: Մինչ այժմ այդ հնարավորությունն ընձեռնվում էր պատժի 2/3-ը կրելուց հետո:
Օրենքի փոփոխությունը չի տարածվի դիտավորյալ սպանության, ինքնապաշտպանության հնարավորություն չունեցող մարդկանց դիտավորյալ մարմնական վնասվածք կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, սեռական ոտնձգության, ահաբեկչության դեմ պայքարի և պետության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ հոդվածներով դատապարտվածների վրա:
Ավելացնենք, որ օրենքի ժամանակավոր փոփոխությունը չի տարածվելու հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման նախաձեռնության հետ այս կամ այն կերպ կապ ունենալու համար ձերբակալված տասնյակ հազարավոր մարդկանց վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |