Քաղաքական09:14, 19 Օգոստոս 2016
Մերկելը ցանկանում է կարգավորել թուրք-գերմանական հարաբերությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորմանը միտված հայտարարություններ է արել: Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է, որ Մերկելը ցանկություն է հայտնել Թուրքիայի հետ լարված հարաբերությունները բարելավել:
«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ են: Թուրք-գերմանական հարաբարությունները առանձնահատուկ են դարձնում Գերմանիայում բնակվող 3 միլիոնից ավել ազգությամբ թուրք բնակիչները: Թուրքիայի համար էլ լարված հարաբերությունների փոխարեն պետք է նախընտրելի լինեն լավ հարաբերությունները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումները հենց այս ոգով եմ անցկացնում»:
Մերկելը նաև կարևորել է Թուրքիայի դերը սիրիական ճգնաժամի կարգավորման գործում: «Թուրքիան մոտ 3 միլիոն սիրիացի փախստական է ընդունել: Թուրքիան Սիրիայում մարդասիրական աղետի լուծման գործում ամենամեծ ներդրում կատարած երկիրն է»:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվել էին, երբ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Ցեղասպանության բանաձևի ընդունմամբ է պայմանավորվում նաև այն, որ Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին այցելել ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա և տեսակցել գերմանացի զինվորականների հետ: Աշնանը նախատեսվում է գերմանացի խորհրդարանականների այցելություն «Ինջիրլիք», սակայն Թուրքիայի իշխանությունները դեռևս թույլտվություն չեն տվել, ինչը կոշտ քննադատության է արժանացել Գերմանիայի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |