Հասարակական13:45, 19 Օգոստոս 2016
Ստամբուլում դերսիմցի 10 հայ է մկրտվել
Թուրքիայում տարատեսակ բռնաճնշումների հետևանքով իսլամացված հայերը շարունակում են իրենց ինքնությանը վերադառնալու համար պայքար մղել: Այս մասին գրում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հավելելով, որ օրօրի ավելանում է անհրաժեշտ կրոնական կրթությունը ստանալուց հետո այդ ինքնությանը վերադարձողների թիվը:
Խմբակային մկրտության վերջին դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: 10 դերսիմցի հայեր մկրտվել են Ստամբուլի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Նրանց կնքահայրերն են դարձել հայտնի պոլսահայ լրագրող Բագրատ Էրստուկյանը, Հակոբ Բալը, Սերքան Չոլաքը և Սեպուհ Քոչաքը: Մկրտություն ժամանակ նրանց տրվել են հայկական անուններ՝ Շնորհք, Լուսին, Թովմաս, Մարալ, Մարիամ, Նվարդ, Միհրան, Արիս, Մանուկ և Մասիս:
Նվարդ Գյոքթաշը, մկրտությունից հետո հայնտել է, որ Թուրքիայում դժվար է խոսել հայկական ինքնության մասին, սակայն այսուհետև ցանկանում է ապրել իր կրոնով և մշակույթով: Իսկ նրա դուստրը՝ 19-ամյա Լուսինը, որը իմանալով հանդերձ իր հայկական ինքնության մասին, այդ մասին երբեք չի բարձրաձայնել, նշել է, որ այսօրվանից հետո իրեն ավելի շատ է հայ զգալու:
Մասիս և Մարալ զույգը, որ մկրտությունից հետո նաև պսակադրվել է եկեղեցում, նշել է, որ իրենք պայքարել են, որպեսզի չկրկնեն իրենց մեծերի սխալները և թույլ չտան, որ իրենց երեխաները մոռանան իրենց հայկական ինքնությունը:
Շնորհք և Մարիամ զույգը մկրտությունից հետո նշել է, որ այլևս ոչ թե թաքնվելու, այլ պայքարելու ժամանակն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |