Իրավական10:26, 19 Օգոստոս 2016
Պոլսահայ հայտնի լրագրողը ևս հայտնվել է ադրբեջանի «սև ցուցակում»

Թուրքիայում բնակվող հայտնի հայ լրագրող Արիս Նալջըն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության կողմից կազմված անցանկալի մարդկանց ցուցակում:
Ըստ հայկական «Agos» թերթի կայքի` այդ մասին էլեկտրոնային փոստին ուղարկած նամակով լրագրողին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Ադրբեջանական գերատեսչությունը որպես «հիմնավորում» ներկայացրել է 2014-ին թուրքական «T24.com.tr» կայքում Արցախի մասին հրապարակած հոդվածը, որի պատրաստման համար Նալջըն այցելել էր Ստեփանակերտ ու հարցազրույց վերցրել տեղի պաշտոնյաներից: Ադրբեջանի արտգործնախարարության կազմած «սև ցուցակում» ընդգրկվում են բոլոր այն օտարերկրացիները, որոնք առանց Բաքվի «թույլտվությունը» ստանալու այցելում են Լեռնային Ղարաբաղ:
Նշվում է, որ 591 հոգանոց անցանկալի մարդկանց ցուցակում Թուրքիայից այս պահին ընդգրկված է նաև թուրք գիտնական Էզգիսու Բիբերը:
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները «սև ցուցակն» օգտգործում են նաև ներքին ընդդիմադիրներից ազատվելու համար: Այդպիսի օրինակ է Ադրբեջանցի հայտնի լրագրող Հաթիջե Իսմաիլովային Ադրբեջանում անցանկալի մասրդ հայտարարելն ու երկիրր նրա մուտքի արգելումն այն դեպքում, երբ Իսմաիլովան մինչ այդ երբեք չէր եղել Արցախում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |