Տնտեսական09:52, 20 Օգոստոս 2016
Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով «BBB-» բացասականի: («BBB»-ներդրում կատարելու համար բարենպաստ միջվայր ունեցող երկրների խմբի («BBB+», «BBB» ve «BBB-») ամենացածր մակարդակն է-EH):
Ըստ «Bloomberg»-ի թուրքական ծառայության` բացասական կանխատեսման հիմնական պատճառը հանդիսացել է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը: Միջազգային վարկանիշային գործակալության հայտարարության մեջ շեշտվել է, որ հեղաշրջման փորձից հետո ավելի քան 70.000 պետական ծառայող է հեռացվել աշխատանքից, ինչ կարող է վատ անդրադառնալ երկրի անվտանգության վրա: Անվտանգության տեսակետից բացասական է համարվել մեծ թվով բարձրաստիճան զինվորականների պաշտոնազրկումն ու ձերբալալումը:
Fitch-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ 41 %-ով նվազել են զբոսաշրջիկների այցելություններից գոյացող եկամուտները, որոնք կազմում են ՀՆԱ-ի` 3, իսկ արտաքին եկամուտների 13 տոկոսը: «Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումը ոչ մեծ չափով կօգնեն ոլորտին, սակայն անվտանգության հարցում լուրջ փոփոխություններ չլինելու դեպքում ոլորտում կայունացում չի գրանցվի»,-ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |