Իրավական08:33, 20 Օգոստոս 2016
Թուրքիայում ընդդիմադիր թերթի սյունակագիր է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Özgür Gündem» թերթի խմբագրական խորհրդի անդամ, սյունակագիր Ասլը Էրդողանը: Ըստ թուրքական «Սոնդաքիքա լրատվական կայքի՝ Էրդողանը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու և զինված խմբավորմանը անդամակցության մեջ: Ըստ աղբյուրի՝ Էրդողանի հետ միասին ձերբակալվել են թերթի այլ աշխատակիցներ ևս:
Ավելի վաղ Ստամբուլի 8-րդ դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել ընդդիմադիր «Özgür Gündem» պարբերականը: Պարբերականը մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին «քարոզչություն իրականացնելու» և «ահաբեկչական կազմակերպության լրատվամիջոց» հանդիսանալու մեջ:
«Özgür Gündem» երկլեզվանի պարբերականը (թուրքերեն և քրդերեն), որը հայտնի է իր անկախ գործունեությամբ, հիմնադրվել է 1992թ.-ին: 1994թ. ապրիլի 14-ին թուրքական դատարանի որոշմամբ փակվել է, մեղադրվելով կրկին ի օգուտ PKK-ի քարոզչություն անելու մեջ: Դրանից հետո « Özgür Gündem» միայն 17 տարի անց`2011թ. վերսկսել էր իր գործունությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |