Միջազգային08:31, 22 Օգոստոս 2016
Եվրահանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիային
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը քննադատել է Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակներում տեղի ունեցող չարաշահումները:
Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Յունկերը մասնավորապես նշել է, որ մտավորականներին բանտարկելը չի կարող նույնացվել ահաբեկչության դեմ պայքարի հետ:
«Ահաբեկչության դեմ պայքարի թեման չի կարող շահարկվել՝ մտավորականներին, գիտնականներին, լրագրողներին բանտարկելու նպատակով: Մենք ահաբեկչության դեմ պայքար ասելով դա չենք հասկանում»:
Յունկերն անդրադարձել է նաև Եվրամիության (ԵՄ) կողմից Թուրքիային խոստացված առանց անցագրի ռեժիմի գործարկմանը՝ նշելով, որ, հնարավոր է, առաջիկայում Թուրքիան վիզաների ազատականացում ստանա:
«Եթե բոլոր նախապայմանները կատարվեն, ապա գաղթականների ներհոսքի վերահսկման պայմանագրի հետ ուղղակի կապ ունեցող առանց անցագրի ռեժիմը հոկտեմբերի 1-ից կարող է գործարկվել»:
Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի անդամ Գյունտեր Էտինգերը հայտարարել էր, որ այս տարվա ընթացքում Թուրքիան ԵՄ վիզաների ազատականացում չի ստանա:
ԵՄ-ի և Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմին անցման բանակցություններում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը կողմերի միջև խոշոր տարաձայնությունների առիթ է դարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |