Իրավական11:17, 22 Օգոստոս 2016
Ամերիկահայերը շարունակում են դատական կարգով պահանջել Ինջիրլիքի ռազմաբազայի իրենց հողակտորները
ԱՄՆ քաղաքացիներ Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահդեսյանը շարունակում են դատական կարգով հետ պահանջել 1915-1923թթ թուրքական պետության կողմից բռնագրավված իրենց հարազատներին պատկանած հողակտորները, որոնց մի մասի վրա կառուցված է ՆԱՏՕ-ի կողմից շահագործվող Ինջիրլիքի ավիաբազան:
Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի կայքի` օգոստոսի 4-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել «Բակալյանը և Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ), ԹՀ կենտրոնական բանկի և Զիրաաթ բանկի» գործով դատական նիստը:
Կայքը հիշեցրել է, որ ցեղասպանությունից փրկվածների սերունդներ հանդիսացող Բակալյանը, Հարությունյանը և Մահդեսյանը դեռևս 2013-ին դիմել էին Կալիֆորնիայի տարածքային դատարան պահանջելով կազմակերպել Ադանայի Ինջիրլիք շրջանում գտնվող և ԱՄՆ-ի կողմից նույնպես շահագործվող համանուն ավիաբազայի տարածքում և դրանից դուրս գտնվող մոտ 500 դյոնում հողատարածքը, որն ապօրինաբար խլվել է թուրքական պետության կողմից:
Պատասխանող կողմ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության կենտրոնական և Ziraat բանկերի փաստաբանները, վկայակոչելով ինքնիշխանության անձեռնմխելիության սկզբունքը, դատարանից պահանջել էին չեղյալ հայտարարել հայցը: Այն ժամանակ դատարանը հայցը մերժել էր` պատճառաբանելով, որ այդ հարցը քաղաքական բնույթ ունի, քանի որ կապված է ցեղասպանության հետ և դուրս է իր իրավասությունների շրջանակից: Դատարանի հայտարարության մեջ նշվել էր նաև, որ այդ հարցը պետք է քննարկվի ժողովրդի կողմից ընտրված գործիչների կողմից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ամերիկյան վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ հայերի որոշում կայացնելու դեպքում 13 ամերիկաբնակ հայեր դատական կարգով կպահանջեն իրենց նախնիներին պատկանած հողակտորները, որոնք նույնպես գտնվում են ներկայիս ավիաբազայի տարածքում:
Նշվում է նաև, որ եթե դատարանի կողմից հրապարակվելիք որոշման մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հղում լինի, ապա դա կարող է ազդել նաև ցեղասպանության հարցում Վաշինգթոնի վարած քաղաքականության վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |