Հոդված09:12, 24 Օգոստոս 2016
Թուրք հոդվածագիր. «Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատահական չէր»
«Մենք կորցրեցինք մեզ համար այնքան կարևոր Եվրոպան»,- գրում է թուրքական «Vahdet» թերթի սյունակագիր Մեհմեթ Դողանը՝ «Վիեննայի պաշարումը» վերնագրով հոդվածում:
«Ես լինեի՝ բոլոր եվրոպական թերթերում էջով մեկ այս մասին հայտարարություն կտայի: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Եվրոպայի հեղինակությունը ոտնատակ է արվում: Ծեր մայրցամաքը որքան մեծանում, այնքան հետընթաց է ապրում, որքան հետընթաց է ապրում, այնքան ավելի է լարվում: Վախերը գագաթնակետին են հասնում»,- գրում Դողանը:
Հեղինակի կարծիքով՝ Եվրոպայում շարունակում է վերելք ապրել իսլամի և թուրքերի հանդեպ թշնամանքը:
«Եվրոպան «իսլամը» միշտ նույնացրել է «թուրք» հասկացության հետ: Օսմանյան կայսրության մասնատումը, անկասկած, Եվրոպայի ծրագիրն էր: Կարգախոսը սա էր. «Օսմանյան պետությունը քանդիր, հանգիստ ապրիր»:
Իսկ հիմա էլ, ըստ Դողանի, նույն այդ կարգախոսը շարունակում է գոյություն ունենալ՝ փոքր-ինչ ձևափոխված. «Օսմանյան պետությունը դեռ ամբողջովին չի քանդվել: Հարկավոր է կործանել Թուրքիան»:
Հեղինակի կարծիքով՝ քանի որ ԱՄՆ-ին չի հաջողվում ստիպել Թուրքիային անել այն, ինչ ինքն է ուզում, ԱՄՆ-ն փորձում է Եվրոպան ներկայացնող Գերմանիայի միջոցով արտահայտել իր ասելիքը: Այս համատեքստում, ըստ թուրք հոդվածագրի, պատահական չէ նաև այն, որ Գերմանիան հենց հիմա հանկարծ անսպասելիորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պատահական չէ նաև, որ բոլոր լրատվամիջոցների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ հանկարծ խստացավ:
Սակայն Գերմանիան, այնուամենայնիվ, չի համարձակվում ուղղակիորեն Թուրքիային դեմ դուրս գալ: Եվ դրա հիմնական պատճառներից մեկը գաղթականների խնդիրն է:
Դրա փոխարեն Գերմանիայի անունից խոսում են մյուս գերմանական պետությունները, օրինակ՝ Ավստրիան, որի հակաթուրքական պահվածքը, ըստ հեղինակի, չի կարելի վերագրել հենց միայն Ավստրիային:
«Ավստրիան բարձրաձայնում է այն, ինչը Գերմանիան, Եվրոպան չեն կարողանում ուղղակիորեն ասել»,- գրում է Դողանը՝ հավելելով, որ Վիեննան բոլորովին ի զորու չէ Թուրքիային պաշարելու: Իսկ Եվրոպան, եթե շարունակի իր եսակենտրոն պահվածքը, ինքն իր գլխին փորձանք կբերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |