Միջազգային12:06, 29 Օգոստոս 2016
Եվրոպայում Թուրքիայի եվրաինտեգրումը այնքան էլ հավանական ու ցանկալի չեն համարում

Ավստրիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտերլեհները հայտարարել է, որ իրենք դեմ են Թուրքիայի եվրաինտեգրման բանակցություններին: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Միտերլեհները նշել է, որ Թուրքիան մոտ ապագայում պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն: Նա առաջարկել է անդամակցության բանակցությունների փոխարեն շեշտը դնել Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցություն վրա:
«Սակայն Թուրքիան պետք է շարունակի լինել կարևորագույն տարածաշրջանային և տնտեսական գործընկեր: Դա ավելի տրամաբանական ու իրատեսական է, քան անվերջ փայփայել անդամակցության ուտոպիստական հույսը», - ասել է «Ավստրիայի ժողովրդական կուսակցության» (ÖVP) առաջնորդ Մետերլեհները:
Ավստրիացի նախարարը նշել է, որ իրենց մշակած առաջարկը ներկայացվելու է «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն» («SPÖ») ու Եվրամիության ներկայացուցիչներին:
Իսկ Գերմանիայի փոխվարչապետ Սիգմար Գաբրիելը տեսակետ է հայտնել, որ մոտ ապագայում Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնա: Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ եթե անգամ Թուրքիան անմիջապես կատարի այս համատեքստում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ԵՄ-ն, միևնույնն է, չի կարող նրան ընդունել որպես միության անդամ:
Ընդգծելով, որ Թուրքիայի բնակչությունը շատ մեծ թիվ է կազմում՝ Գաբրիելը հավելել է. «Եթե անգամ դուք շատ լավատես լինեք իմ քաղաքական կարիերայի տևողության հարցում, միևնույնն է, ես չեմ կարող տեսնել ԵՄ անդամ դարձած Թուրքիան: Այս պահի դրությամբ մենք նույնիսկ մեկ քաղաք-պետություն չենք կարող ընդունել միություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |