Ցեղասպանություն08:24, 29 Օգոստոս 2016
Թուրքիան Ինջիրլիքի այցի դիմաց Գերմանիային պայման է առաջադրել
Թուրքիան նոր պայման է առաջադրել Գերմանիային՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան Գերմանիայի կառավարությունից պահանջել է հայտարարել, որ Բունդեսթագի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևը որևէ իրավական ուժ չունի:
Գերմանական «Der Spiegel» թերթի համաձայն՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է.«Մենք կարող ենք հանդուրժել Դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը, սակայն Գերմանիայի կառավարությունն էլ պետք է հայտարարի, որ ցեղասպանության մասին բանաձևը չի հանգեցնի իրավական պատժամիջոցների»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր են գործադրում՝ երկու երկրների միջև սուր անհամաձայնությունների առիթ հանդիսացող Ինջիրլիքի կոնֆլիտը հանգուցալուծելու համար: Վերջին շրջանում Գերմանիայի ԱԳՆ երկու փոխնախարարները մեկը մյուսի ետևից այցելել են Թուրքիա, իսկ սեպտեմբերին նախատեսվում է նաև Շտայնմայերի այցը Անկարա: Թուրքական կողմը հույս ունի, որ այդ այցի շրջանակներում գերմանացի նախարարը Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Թուրքիայի համար այնքան սպասված մեկնաբանություններ կանի:
Մյուս շաբաթ Չինաստանում կայանալիք «G-20» գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Անգելա Մերկելի անմիջական հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իսկ օրերս Թուրքիա այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոկը տեղեկացրել է, որ գերմանացի զինվորականներին այցելելու թույլտվության հաստատման դեպքում Մերկելը ևս կարող է այցելել Թուրքիա:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ խոստովանելով նաև Ցեղասպանության իրագործման մեջ Գերմանիայի մեղքի բաժինն ու հանցակցությունը: Դրանից հետո Թուրքիան արգելել էր Գերմանիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այցելելու Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ռազմական ուժերին: Գերմանական կողմը, այնուամենայնիվ, համառորեն շարունակում է պահանջել այցի թույլտվություն տրամադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Գերմանիան իր ռազմական ուժերը կտեղափոխի Հորդանան կամ Կիպրոսի հունական մաս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |