Տարածաշրջան13:56, 29 Օգոստոս 2016
Չավուշօղլուն սպառնացել Սիրիայի քրդերին. «Եփրատի արևմտյան ափ չնահանջելու դեպքում կհարվածենք»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է թուրքական ԶՈՒ-ի կողմից սիրիական Ջերաբլուս սահմանային քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող «Եփրատի վահան» կոչվող օպերացիայի մասին:
Լրագրողներից մեկի` օպերացիայի նպատակի մասին հարցին ի պատասխան` Չավուշօղլուն ասել է, որ գործողության նպատակը ԻՊ ահաբեկչական կազմակերպությունն այնտեղից մաքրելն է և այնտեղի նախկին բնակիչներին իրենց տները վերադարձնելը: Չավուշօղլուն միաժամանակ մեղադրել է Սիրիայի քրդերի զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG) այդ տարածքներում էթնիկ զտումներ անելու համար:
Թուրք դիվանագետը հայտարարել է, որ քրդական զինված ուժերը պետք է դուրս գան Ջերաբլուսի հարևանությամբ գտնվող Մանբիջ քաղաքից և անցնեն Եփրատ գետի արևելյան ափ, հակառակ դեպքում հայտնվելու են իրենց թիրախում:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքաը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |