Միջազգային09:08, 30 Օգոստոս 2016
ԱՄՆ-ը կրկին զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

ԱՄՆ-ը պետքարտուղարությունը կրկին զգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիայում ճանապարհորդելուց, իսկ արդեն մեկնածներին` լինել շատ զգույշ:
Հայտարարության համար հիմք են ծառայել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրությունը և Ստամբուլում, Անկարայում ու Գազիանթեփում տեղի ունեցած ահաբակչությունները:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` ԱՄՆ պետքարտուղարությունը հատկապես ռիսկային է որակել Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան նահանգները:
Ամերիկացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ներկա չգտնվել մեծ մարզական միջոցառումներին, չայցելել թատրոններ, բաց շուկաներ, ևւընդհանրապես զերծ մնալ մարդաշատ վայրերում հայտնվելուց:
Պետքարտուղարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել նաև Թուրքիայում աշխատող իր դիվանագետների հարազատների ինքնաթիռի տոմսերի ծախսերը, եթե վերջինները մինչև սեպտեմբերի 23-ը Թուրքիայից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունենան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |