Ցեղասպանություն09:37, 30 Օգոստոս 2016
Գերմանիան մերժել է Ցեղասպանության բանաձից հրաժարվելու Թուրքիայի պահանջը
Գերմանիան պատասխանել է Ինջիրլիքի այցի թույլտվության վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությանը: Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է Թուրքիայի պահանջը:
Միջանկյալ նշենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե գերմանացի պաշտոնյաներին թույլ կտրվի այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական զինուժի ներկայացուցիչներին միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրապարակայնորեն հայտարարի, որ չի աջակցում հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:
Շտայնմայերը այս առթիվ մասնավորապես ասել է. «Ես այս խնդիրների միջև որևէ կապ չեմ տեսնում և այդ մասին ասել եմ իմ թուրք պաշտոնակցին»:
Գերմանիայի արտգործնախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ Դաշնային խորհրդարանը երկարացնի Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորների ծառայության ժամկետը, ապա Գերմանիան պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե ինչ վիճակում են իր զինվորները: Հակառակ դեպքում անիմաստ է սպասել, թե գերմանացի պատգամավորները խորհրդարանում կհաստատեն ժամկետների երկարացման փաստաթուղթը:
Ինջիրլիք այցի թույլտվություն չստանալու դեպքում Գերմանիայում իշխող կոալիցիայի մասը կազմող «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» չի պատրաստվում հաստատել նշյալ փաստաթուղթը: Իսկ Ինջիրլիքում գերմանացի զինծառայողների ծառայության ժամկետը ավարտվում է 2016թ. դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունոումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորներին: Գերմանական կողմը շարունակում է ակտիվորեն ջանք գործադրել՝ այցի թույլտվություն ստանալու համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր ռազմական ուժերը կտեղափոխի Հորդանան կամ Կիպրոսի հունական մաս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |