Միջազգային12:06, 30 Օգոստոս 2016
ԵՄ կոմիսար. «Թուրքիայի եվրաինտեգրումն ավելի շատ «հետէրդողանական» հարց է»

Եվրամիության կոմիսար Գյունտեր Էտտինգերը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հավանականության թեմային: Թուրքական «Birgun» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էտտինգերը 2013թ. հայտարարել էր, որ ԵՄ-ն դեռ աղաչելու է Թուրքիային, որպեսզի անդամակցի միությանը: Հարցին, թե արդյոք նա դեռ շարունակում է նույն կարծիքին մնալ, ԵՄ կոմիսարը պատասխանել է.
«Այդ արտահայտությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ Թուրքիան ԵՄ-ի համար տնտեսական և աշխարհագրական տեսակետից մարտավարական նշանակություն ունեցող երկիր է: Սակայն դա չէր վերաբերում Էրդողանի կառավարությանը: Թուրքիայի հետ լավ հարաբերությունները ԵՄ-ի համար կարևոր են: Այսօրվա պայմաններում այդ անդամակցությունը առաջիկայում՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում անիրատեսական է: Դա ավելի շատ հետէրդողանական հարց է»:
Իսկ Էրդողանի՝ փախստականների հետ ընդունման պայմանագրի չեղարկման վերաբերյալ սպառնալիքների առումով Էտտինգերը համոզմունք հայտնեց, որ Էրդողանի խոսքերն ավելի շատ ուղղված են հենց թուրք ժողովրդին: Քանի որ թուրք ազգի մեծ մասը ցանկանում է ուժեղ առաջնորդ տեսնել, Էրդողանն էլ օգտագործում է այդ հանգամանքը:
«Էրդողանին խորթ չեն պոպուլիզմ ն ու ազգայնամոլությունը: Իմ կարծիքով՝ դա շատ վտանգավոր է», - նկատել է Էտտինգերը:
Իսկ Թուրքիայի համար առանց անցագրի ռեժիմին անցման թեմայի շուրջ ԵՄ կոմիսարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան դեռ չի իրագործել դրա համար անհրաժեշտ նախապայմանները:
«Մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենքի հետ կապված մեր կողմից զիջումներ չեն լինելու:Մեր տեսակետից՝ օրենքի գերակայությունը և բոլոր նախապայմանների իրագործումը ավելի կաևոր է, քան արագ ընթացքը»:
Էտտինգերը նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո, հնարավոր է, կմեծանա Եվրոպա գաղթող թուրքերի թիվը: Թուրք գաղթականների մեջ հատկապես զգալի մաս կարող են կազմել իրենց պաշտոններից հեռացված պետական ծառայողներ, զինվորներ, լրագրողներ, մտավորականներ ու նրանց ընտանիքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |