Տարածաշրջան07:56, 30 Օգոստոս 2016
Էրդողանը և Օբաման կհանդիպեն Չինաստանում

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Չինաստանում սեպտեմբերի 4-ին տեղի ունենալիք մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը երկկողմ հանդիպում կունենան:
Ըստ «Haberturk»-ի՝ նախագահները հանդիպման ժամանակ անդրադառնալու են Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված հեղաշրջմանը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, փախստականներին, ինչպես նաև սիրիական ճգնաժամին:
Լրագրողների հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահականի անվտանգության հարցերով խորհրդականը անդրդարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Ջերաբլուս քաղաքում իրականացվող «Եփրատի վահան» անունը կրող օպերացիային: Ռոդսը նշել է, որ իրենք աջակցում են քաղաքը ԻՊ-ի զինյալներից մաքրելու գործողություններին: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն դեմ է, որ եթե նշյալ օպերացիան ընդարձակվի դեպի նշյալ տարածքի հարավային հատվածներ, ինչը բախումներ կառաջացնի «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միության հետ, որոնց ԱՄՆ համարում է իր դաշնակիցը:
Ռոդսը զգուշացրել է, որ եթե բախումներ լինեն «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միության հետ, ապա դա կթուլացնի այն ընդհանուր ճակատը, որը գործում է ԻՊ- դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն էին սկսել ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում: Մեկ օր անց քաղաքը մաքրվել էր ԻՊ-ի զինյալներից, սակայն մինչ օրս թուրքական ստորաբաժանումները չեն շտապում լքել Սիրիայի սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |