Իրավական13:49, 30 Օգոստոս 2016
Վերջին 1 տարում Թուրքիայի` պարետային ժամ հայտարարված շրջաններում 1552 մարդ է մահացել

Մարդու իրավունքների Ասոցիացիայի Դիարբեքիրի մասնաճյուղը Թուրքիայի հարավ-արևելքում վերջին 1 տարվա ընթացքում տարբեր քաղաքներում ժամանակ առ ժամանակ հայտարարված պարետային ժամերի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների մասին զեկույց է հրապարակել:
2015-ի հուլիսի 24-ից 2016-ի հուլիսը 24-ն ընկած ժամանակահատվածի համար կատարված ուսումնասիրությունը տվյալներ է պարունակում նաև ոստիկանական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների միջև գրանցված բախումների հետևանքով զոհված ու վիրավորված անձանց վերաբերյալ:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` բախումների ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 1552 մարդ, որոնցից 320-ը քաղաքացիական անձիք են, 614-ը` քուրդ զինյալներ, 422-ը` անվտանգության ծառայողներ: 320 քաղաքացիական անձանց շարքում 75-ը երեխաներ են եղել: Նշվում է նաև, որ 440 հոգու նկատմամբ առանց դատարանի որոշման «մահապատիժ» է իրականացվել: Այդ ընթացում ձերբակալվել է 7884 մարդ, որոնցից 275-ը անչափահաս, կալանավորվել է 1959 մարդ, որնցից 81-ը անչափահաս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |