Տարածաշրջան09:23, 31 Օգոստոս 2016
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել ՔԲԿ-ի և ԻՊ-ի դիրքերին

Երեկ` օգոստոսի 30-ին Թուրքիայի օդուժի կողմից 2 տարբեր օպերացիա է իրականացվել, առաջինը՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դիրքերի, երկրորդը` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերի վրա:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` սիրիական Ջարաբլուսում թուրքական տանկի խոցումից հետո իրականացված օպերացիաներից առաջինն իրականացվել է Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում: Ըստ թուրքական զինված ուժերի հայտարարության` գործողության շրջանակներում Չուքուրջայի լեռնային հատվածներում ոչնչացվել է PKK-ի 10 թիրախ:
Մյուս ավիագործողությունը կատարվել է Սիրիայի տարածքում` Ջարաբլուսից ոչ հեռու գտնվող Քուլլիյահ շրջանում: Գործողությունն իրականացվել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքում ԻՊ զինյալների դեմ իրականացվող «Եփրատի Վահան» գործողության շրջանակներում: Այդ դեպքում էլ Թուրքիայի ԶՈՒ-ի տեղեկացմամբ ոչնչացվել է «ԻՊ-ին և այլ ահաբեկչական կազմակերպություններին» պատկանող թիրախներ:
Հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայի քրդերի զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) ևս դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ հայտարարությունից պետք է եզրակացնել, որ օդային հարվածներ հասցվել են նաև YPG-ի ստորաբաժանումներին, որոնք այժմ իրենց հսկողության տակ են պահում Ջարաբլուսից ոչ հեռու գտնվող Մանբիջ քաղաքը (խմբ.):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |