Տարածաշրջան08:37, 31 Օգոստոս 2016
Անկարայում ԻՊ-ին պատկանող դպրոց է հայտնաբերվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախորդ շաբաթ կազմակերպված հակաահաբեկչական գործողության ժամանակ «Իսլամական պետությանը» (ԻՊ- IŞİD) պատկանող դպրոց է հայտնաբերվել: Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անկարայում որպես գրախանութ հայտնի հինգհարկանի շենքը իրականում օգտագործվել է խմբավորման անդամ 30 երեխաներին համապատասխան կրթություն տալու նպատակով:
Պարզվել է, որ 9-17 տարեկան 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ, գիշերօթիկ կրթության սկզբունքով ապրել են նշյալ շենքում: Խմբավորումը ամսական 4000 լիրա է վճարել «գրախանութի» վարձակալման համար: Երեխաները նշյալ դպրոց են ընդունվել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարության շնորհիվ: Իսկ ուսումնառության վերջում նրանց համապատասխան վկայական էր տրամադրվելու:
Դպրոցն հայտնաբերելուց հետո Երեխաները վերադարձվել են իրենց ծնողներին կամ հարազատներին: Նրանց մի մասի ծնողներն, ինչպես պարզվել են, դատապարտված են և գտնվում են անազատության մեջ:
Նշենք, որ անցյալ շաբաթ Չուբուքի և Ալթընդաղի տարածքում գտնվող 7 շրջաններում ԻՊ-ի դեմ ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ևս 17 մարդ էր ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |