Տարածաշրջան13:03, 31 Օգոստոս 2016
Էրդողանի մամուլի խոսնակը հերքել է Թուրքիայի՝ Սիրիայի քրդերի հետ համաձայնության գալու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողությանը:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` խոսելով նշյալ թեմայի մասին՝ նա հերքել է վերջերս շրջանառվող այն պնդումները, թե իբր Թուրքիան համաձայնության է եկել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD)» հետ`կրակի դադարեցման հարցում:
«Գործողության առաջնային նպատակն է մեր սահմանների անվտանգության ապահովումը և այնտեղ գտնվող ահաբեկիչների վնասազերծումը»,-ասել է Քալընը:
Նա դժգոհություն է հայտնել, որ ամերիկացի որոշ պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որտեղ Թուրքիան ԺՄԿ-ի և նրա ռազմական թև հանդիսացող YPG-ի հետ միասին դրվում են միևնույն նժարի վրա:
Անդրադառնալով համաձայնության վերաբերյալ լուրերին , Էրդողանի մամուլի խոսնակը հավելել է, որ Թուրքիան համաձայնության չի գա ԺՄԿ-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան վերջինիս դիտարկում է, որպես Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ենթաճյուղերից մեկը:
Քալընը քննադատել է նաև այն պնդումները, որ «Եփրատի վահան» գործողությունը ուղղված է Սիրիայում ապրող քրդերի դեմ: Ըստ նրա Թուրքիան որևէ խնդիր չունի Թուրքիայում, ՍԻրիայում, Իրաքում և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքում ապրող քրդերի հետ:
Վերջում Քալընը տեղեկացրել է, որ Չինաստանում տեղի ունենալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանը, հանդիպում է ունենալու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվելու է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |