Միջազգային09:30, 03 Սեպտեմբեր 2016
Ավստրիայի կենտրոնական բանկի նախագահ. «Թուրքիան աղքատ է»

Ավստրիայի կենտրոնական բանկի նախագահ և Եվրոպայի կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ Էվալդ Նովոտնին հայտարարել է, որ Թուրքիայում մեծ մաշտաբով աղքատություն կա, ինչը խոչընդոտում է այս երկրի եվրաինտեգրմանը:
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ Նովոտնին մասնավորապես նշել է, որ այս գործընթացքում Թուրքիային խոչընդոտում են ոչ այնքան ժողովրդավարական չափանիշներին անհամապատասխանությունը, որքան տնտեսական ոլորտում առկա կառուցվածքային խնդիրները:
«Երբ մի տնտեսությունում չափից շատ անհավասարություն կա, այդ տնտեսական կառույցը չի կարող գոյատևել: Այդ իրավիճակը գաղթի պատճառ կարող է դառնալ: Որքան ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկիրը մեծ է, խնդիրներն էլ այդքան մեծ են: Թուրքիան այս իմաստով էքստրեմալ օրինակ է: Ի վերջո, կառուցվածքային խնդիրների պատճառով եվրաինտեգրումը երկար ժամանակ իրատեսական չի լինի», - ասել է Ավստրիայի կենտրոնական բանկի նախագահը:
Հիշեցնենք, որ Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը էլ օրեր առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիա-Եվրամիություն անդամակցության բանակցությունները:
Նշենք նաև, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, այն կլինի ԵՄ-ի երկրորդ ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկիրը՝ Գերմանիայից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |