Ցեղասպանություն07:25, 05 Սեպտեմբեր 2016
Չավուշօղլուն խոսել է ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես` կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտի հայտարարությանը:
Սեպտեմբերի 2-ին Բեռլինում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում հետ քայլ անել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Վերջինս հայտարարության մեջ ասել է նաև, որ Բունդեսթագի որոշումը իրավական հետևանքներ չի առաջացնում, ինչ մասին գրված է նաև խորհրդարանի պաշտոնական կայքում:
Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Պատմության և մարդկության տեսանկյունից այս շատ զգայուն խնդիրը չպետք է թողնել խորհրդարանների հայեցողությանն ու քաղաքական գործիչների խղճին: Իրականում դա իրավական խնդիր է, և Գերմանիայի կառավարությունն էլ սեպտեմբերի 2-ի հայտարարությամբ հանձնվեց այդ հարցում (նկատի ունի Զայբերտի հայտարարությանն առ այն, որ Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը իրավական հետևանքներ չի առաջացնում-խմբ.)»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |