Իրավական13:35, 06 Սեպտեմբեր 2016
HDP-ն զեկույց է հրապարակել՝ թուրք-քրդական բախումների ընթացքում Սուրի շրջանին հասցված վնասների մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) պատրաստել է մի զեկույց, որում ներկայացվում են թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի Սուրի շրջանին հասված վնասները:
Ինչպես հաղորդում է թուրքական «Birgun» թերթի կայքը, զեկույցը ընդգրկում է թուրք-քրդական բախումների այն ժամանակահատվածը, երբ շրջանում 6 անգամ հայտարարվել էր պարետային ժամ:
Զեկույցի համաձայն Սուրում թուրք ոստիկանության և զինվորների կողմից իրականացված գործողությունների ժամանակ վնասվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգություն հանդիսացող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են`հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, տեղի բողոքական եկեղեցին, 1516-1520թթ հիմնադրված Ֆաթիհ փաշա մզկիթը, Հասրլը, Շեյխ Մութահհար, Հաջը Համիթ մզկիթները և Քըլըչ Ալի թաշա բաղնիքը:
Զեկույցում նշվում է, որ 2016 հունիսի 29-ից սկսած Սուրում շուրջ 240 օրվա ընթացքում 55 մարդ է զոհվել:
Նշվում է, որ որոշ պատմական հուշարձաններ նույնիսկ հրետանակոծվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |