Մշակութային08:24, 07 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում հրատարակվել է «Ովքե՞ր են այս հայերը» գիրքը
Թուրքիայում գործող հայկական «Aras» հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական «Evrensel.net» լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:
Թուրքերեն լեզվով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերեն լեզվի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակող օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ:
Նշվում է, որ երեխաների համար նախատեսված այս ձեռնարկի տպագրությունը կարևոր է հատկապես Թուրքիայի դպրոցներում հայերի, հույների ու քրդերի նկատմամբ սերմանվող բացասական վերաբերմունքը փոխելու տեսանկյունից:
Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովուրդների միջև բարեկամությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |