Գիտակրթական11:13, 08 Սեպտեմբեր 2016
ՄԱԿ զեկույց. Թուրքիայի բնակչության 7 միլիոն մարդ անգրագետ է
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) սեպտեմբերի 8-ին՝ գրագիտության համաշխարհային օրվանն ընդառաջ ուշագրավ տվյալներ է հրապարակել ողջ աշխարհում գրագիտության վիճակագրության վերաբերյալ:
Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ վերջին 50 տարում երիտասարդների շրջանում գրագիտության մակարդակը, ընդհանուր առմամբ, բարձրացել է: Սակայն ամբողջ աշխարհում 15 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանող շուրջ 758 մլն մարդ անգրագետ է: Նրանց երկու երրորդը կանայք են:
Մասնավորապես Թուրքիայում ավելի քան 7 մլն մարդ գրագետ չէ, ընդ որում, նրանց մեծ մասը կազմում են կանայք:
Թուրքիայի ազգային կրթության և գիտության նախարարության կողմից 2015թ. կազմված «Թուրքիայի գրագիտության քարտեզի» համաձայն՝ միայն Ստամբուլում գրել -կարդալ չգիտի 310.790 քաղաքացի: Այս ցուցանիշը Անկարայում կազմում է 105.614, Իզմիրում՝ 65.573:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչությունը 2016թ. հունվարի դրությամբ կազմում է 78.74 մլն, հետևաբար, անգրագիտությունը կազմում է այս երկրի բնակչության 10 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |