Տնտեսական13:43, 14 Սեպտեմբեր 2016
Hürriyet. «Գազպրոմը» նախնական թույլտվություն է ստացել «Թուրքական հոսքի» ծովային հատվածի կառուցման համար

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Թուրքական հոսք» գազատարի՝ Սև ծովով անցնող հատվածի կառուցման համար, Թուրքիայից դիվանագիտական խողովակներով նախնական թույլտվություն է ստացել:
Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը՝ նշելով, որ նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Գազպրոմ» ընկերությունը:
«Գազպրոմի» հայտարարության մեջ մեջբերվել է նաև ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքն այն մասին, որ «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի առաջին փուլում թուրք պաշտոնյաների հետ արդյունավետ և հետեւողական աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ «Թուրքական հոսք» գազատարով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովի հատակով հասցնել Թուրքիա։ Այնուհետև Թուրքիայի և Հունաստանի սահմանին գազային հանգույցի կառուցման միջոցով ռուսական գազը փոխադրել Եվրոպայի հարավային շրջաններ: «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 3w[ad8vi 15.8 մլն խմ բնական գազ;
«Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն: Սակայն 2015թ. Սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |