Տարածաշրջան07:46, 16 Սեպտեմբեր 2016
Թոնդրակ լեռան շրջանում բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրք իրավապահների միջև

Թուրքիայի Աղըր (Արարատ) նահանգի Դողուբայազըթ գավառում գտնվող Թոնդրակ լեռան շրջանում զինված բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինների և տարածքում հերթապահություն իրականացնող անվտանգության աշխատակիցների միջև:
Թուրքական «Doğu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ քուրդ զինյալները հարձակվելիս կիրառել են հեռահար խոցելիությամբ զենքեր, ականանետեր: Թուրք զինվորներն արագորեն արձագանքել են՝ գործի դնելով հրետանին, կոբրա տեսակի ուղղաթիռները, ինչպես նաև տարածք են բերվել ցամաքային հատուկ գործողություններ իրականացնող ջոկատներ:
Նշվում է, որ բախումների հետևանքով զոհվել է պահակազորի 8 ծառայակից և 2 զինվոր: Եվս 4 զինվոր և 2 քաղաքացիական անձ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ Թոնդրակ լեռան շրջանում վերջին անգամ թեժ մարտեր էին ծավալվել այս տարվա սեպտեմբերի 2-ին, որից հետո 3 օր տևած գործողությունների հետևանքով 12 անվտանգության ծառայակից զոհվել էր, 18-ը՝ վիրավորվել, քրդական կողմը 13 զոհ էր տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |