Հասարակական08:19, 19 Սեպտեմբեր 2016
Կանադայում քրդերի առաջնորդ Օջալանին համեմատել են Նելսոն Մանդելայի հետ
Կանադայի մահմեդականների կոնգրեսի հիմնադիր, լիբերալ հայացքներ ունեցող պակիստանցի գրող Թարըք Ֆեթթահը քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին նույնացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հետ: Ֆեթթահն այս համեմատություն անցկացրել է կանադական «Toronto Sun» պարբերականում հրապարակված հոդվածում, որտեղ պահանջում է Օջալանին ազատ արձակել, իսկ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) հանել ահաբեկչական համարվող կազմակերպությունների ցանկից:
Թուրքական «Ulusalkanal» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ պակիստանցի գրողի հոդվածը բարկացրել է Կանադայի թուրքական համայնքին:
Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բոռը հոդվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Կանադայում PKK-ին և դրա առաջնորդ Օջալանին աջակցող արշավ է սկսվել:
Թուրքական միությունների ֆեդերացիայի ղեկավարը կարծում է, որ Ֆեթթահի կողմից PKK-ին և Օջալանին գովերգող, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող հոդվածների հրապարկման համար ընտրված ժամանակը պատահական չէ:
«Այս արշավը արվում է այն ժամանակ, երբ Թուրքիան վճռականորեն պայքար է մղում PKK-ի և Սիրիայում «ազատ միջանցք» ծրագրի դեմ, որ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել՝ օգտագործելով ահաբեկչական կազմակերպություններին: Այս արշավը սկսել են, որովհետև թուրքական զորքը պարտության է մատնում PKK-ին և YPG-ին (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»)»:
Բոռը հայտարարության մեջ նշել է, որ հիմարություն կլիներ կարծել, թե PKK-ի և Օջալանի օգտին տարվող քարոզարշավը հետևում հատուկ ծառայությունները չեն կանգնած: Նա նաև զգուշացրել է, որ այս արշավը կարող է թուրք-կանադական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |