Ցեղասպանություն07:56, 19 Սեպտեմբեր 2016
Թուրք լրագրողը պահանջում է չեղարկել ՑԵղասպանությունը ճանաչած շվեյցարացի երաժշտի ստամբուլյան համերգը
2016թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված է շվեյցարացի անվանի երաժիշտ և երաժշտագետ Ջորդի Սավալի համերգը Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի հոդվածագիր Յալչըն Չեթինքայան անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցություն ցուցաբերած Սավալի՝ Թուրքիայում համերգով հանդես գալու նպատակահարմարությանը:
Միջանկյալ հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 14-16-ին Իսպանիայի Պոբլետ քաղաքի (Կատալոնիա) վանական համալիրում տեղի էր ունեցել հնագույն երաժշտության փառատոն, որի տնօրենը Ջորդի Սավալն էր: Փառատոնը եզրափակվել էր Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հայ ոգի» խորագրով համեգով:
Բացի այդ, Ջորդի Սավալի անվան հիմնադրամի ղեկավար Մանուել Ֆորկանոն 2015թ. ապրիլի 21-ին Բարսելոնայում «Ցեղասպանության մշակութային հետևանքները, մասնավորապես, երաժշտության և գրականության տեսակետից» վերնագրով մի զեկույց էր ներկայացրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
«Պետք էր սպասել, որ Ջորդի Սավալը, որպես Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող արվեստագետ, կմերժի Թուրքիայից ստացված համերգի հրավերը: Բայց եթե, այնուամենայնիվ, որոշել է գալ Թուրքիա, ապա անհրաժեշտ է համերգից առաջ մամուլի ասուլիս հրավիրել, թուրք ժողովրդին իրավիճակը մեկնաբանել և ներողություն խնդրել», - գրում է Չեթինքայան:
Նա քննադատում է նաև այն թուրք արվեստագետներին, որոնք Սավալի հրավերով մասնակցել կամ մասնակցում են վերջինիս համերգներին: Չեթինքայան կոչ է անում այդ երաժիշտներին՝ չմտածել միայն անձնական շահի ու հեղինակության մասին և որպես հակազդեցություն Սավալի հայամետ ելույթների՝ հրաժարվել նրա հետ համագործակցությունից:
Չեթինքայան նույնիսկ առաջարկում է Մադրիդում Թուրքիայի դեսպանատան և (եթե գոյություն ունի) Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսարանի միջոցով անվանի երաժշտից պահանջել, որ ներողություն խնդրի թուրքերից: Ինչպես նաև՝ այլ երկրներում Թուրքիայի բոլոր ներկայացուցչություններին պատվիրել՝ նմանատիպ մոտեցում ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեություն ծավալող արվեստագետների նկատմամբ:
Ըստ հոդվածագրի՝ Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահը պետք է վճռականություն ցուցաբերի և եթե Սավալը ներողություն չխնդրի, նրա ստամբուլյան համերգը պիտի չեղյալ հայտարարվի:
Նշենք նաև, որ անցյալ շաբաթ Կատալոնիայի Պրադես գյուղի վանական համալիրում կազմակերպված համերգը Ջորդի Սավալը կրկին նվիրել էր թուրքերի կազմակերպած հայկական ջարդերի հիշատակին, իսկ հաջորդ օրը հեռուստատեսային մի ելույթի ժամանակ դարձյալ անդրադարձել Ցեղասպանության թեմային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |