Տարածաշրջան13:28, 19 Սեպտեմբեր 2016
Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը փոխվել է

Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը զգալիորեն փոփոխվել է: Այս հանգամանքն արձանագրում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Իվանովոյից եթեր հեռարձակվող «Россия 1» հեռուստաընկերությամբ ցուցադրված մի լրատվական հաղորդման:
Թուրքական աղբյուրի դիտարկման համաձայն՝ ռուսական հեռուստաընկերության եթերում գլխավոր լուրերի ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններին տրամադրվել է ամբողջ 7 րոպե եթերաժամանակ: Հաղորդման ընթացքում պատմվել է Ռուսաստանում Մեհմեթ Աքյոլի հիմնած նոր տեքստիլ գործարանի մասին, իսկ տեսանյութում ցուցադրվել է 2015թ. տարածաշրջան այցելած Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
«Կոնֆլիկտից դեպի բարեկամություն» խորագրի ներքո ներկայացվող հաղորդման մեջ տեղ են գտել նաև հարցազրույցներ տարածաշրջանւմ գործունեություն ծավալող թուրք գործարարների հետ:
«Ռուսաստանը և Թուրքիան կոնֆլիկտից անցում են կատարում դեպի երկխոսություն: Օգոստոսի վերջին վերսկսվեցին չարտերային չվերթները: Ռուս զբոսաշրջիկները սկսեցին այցելել Թուրքիա: Զբոսաշրջությունը ռուս-թուրքական հարաբերությունների միայն մեկ ոլորտն է: Շուրջ մեկամյա դադարից հետո կողմերը պետք է նոր տնտեսական կապեր ստեղծեն: Դա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին», - ասել է «Россия 1» հեռուստաալիքի հաղորդավարը:
Հիշեցնենք, որ ռուս -թուրքական հարաբերությունները փակուղի էին մտել 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի՝ թուրքական օդուժի կողմից խոցումից հետո: Այս միջադեպի պատճառով Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայի հետ ակտիվ գործունեությունը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչը լուրջ վնաս հասցրեց ոչ միայն թուրքական, այլև ռուսական կողմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |