Իրավական14:01, 20 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամկետը
Թուրքիայի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան՝ առաջարկելով 1 տարով երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կատարելու ժամկետը:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին տրված իրավասության ժամկետը լրանում է 2016թ. հոկտեմբերի 2-ին:
Կառավարությանը ներկայացված օրինագծում նշվում է, որ Թուրքիայի հարավային սահմաններին հարակից շրջաններում տեղի ունեցող զարգացումներն ու բախումները մեծացրել են Թուրքիայի անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Օրինագծում որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացվում են Իրաքի հյուսիսային շրջաններում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունները` մասնավորապես «Իսլամական պետությունը» (ԻՊ):
Կառավարությունը մեջլիսից թույլտվություն է խնդրում 2 հարցում.
1. Անհրաժեշտության դեպքում թուրք զինվորների մասնակցությունը Թուրքիայի սահմաններից դուրս կատարվող գործողություններին:
2. Նույն նպատակով օտարերկրյա զինվորների տեղակայում Թուրքիայում:
Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Թուրքիայի ԶՈՒ-ին Իրաքի հյուսիսում և Սիրիայում ռազմական գործողություններ կատարելու իրավասություն տալուն կողմ էին քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունները, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) դեմ էր քվեարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |