Իրավական10:18, 22 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի մեջլիսում բարձրացվել է հայկական դպրոցի պատին արված ռասիստական գրությունների հարցը
Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին.
· Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների հեղինակներին գտնելու նպատակով տարածքը նկարահանող սարքերի տեսանյութերը արդյո՞ք ուսումնասիրվել կամ ուսումնասիրվելու են:
· Եթե այո, ապա այդ առնչությամբ ի՞նչ է կատարվել կամ կատարվելու:
· Հայկական դպրոցների պատերին «Տառապանք հային» և նմանատիպ գրություններով հանցագործություն կատարողներին հայտնաբերելու դեպքում նրանց Թուրքիայի քրեական օրենսգրքով ինչպիսի՞ պատիժ է սպասվում:
· Վերջին 2 տարվա ընթացքում ատելություն և խտրականություն սերմանող արտահայտությունների ու դրանցով ժողովրդին իրար դեմ հրահրելու համար Թուրքիայում քանի՞ մարդ է պատժվել և ինչպիսի՞ պատիժ է ստացել:
· Ստամբուլի Սուրբ խաչ հայկական դպրոցի կողմից դեպքի առնչությամբ բողոք ստացվե՞լ է: Եթե այո, բողոքը ի՞նչ արդյունք է տվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանք դպրոցի պատին, իսկ ապա սեպտեմբերին ուստարվա առաջին օրը Սկյուտարի Գալֆայան նախակրթարարանի պարտեզի պատին ռասիստական գրություններ էին հայտնվել: Հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն «Twitter»-ի միկրոբլոգում տարածել էր լուսանկար, որտեղ երևում է Գալֆայան դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |