Հասարակական12:48, 22 Սեպտեմբեր 2016
Թուրքիան 1-ին տեղում է Twitter-ից հաշիվ ջնջելու պահանջների թվով
Twitter սոցիալական ցանցը հրապարակել է իր «թափանցիկության զեկույցը»: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Twitter-ից այս կամ այն բովանդակությունը հեռացնելու պահանջների թվով Թուրքիան կրկին ռեկորդ է սահմանել:
Զեկույցի համաձայն՝ 2016թ. առաջին կեսին պետական և անվտանգության գերատեսչություններից ընդհանուր առմամբ ստացվել է 4.434 նմանատիպ պահանջ, ինչը 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Մասնավորապես Թուրքիայի տարբեր պաշտոնական ատյաններից ստացվող պահանջների թիվն ամենամեծն է և գնալով աճում է: Ընդհանուր առմամբ, Թուրքիայից այս տարվա ընթացքում ստացվել է 2.493 հայց: Twitter-ին ուղղված պահանջների թվով 2-րդ տեղում Ռուսաստանն է ՝ 1.601 հայց:
Նշվում է նաև, որ ստացված դիմում-պահանջները, ընդհանուր առմամբ, վերաբերում է 20.594 թվիթերյան հաշիվների: Այդ պահանջներից բավարարվել է միայն 15.195-ը:
ԱՄՆ-ից ստացվել է բովանդակության հեռացման ընդամենը 98 պահանջ: Դրանցից բավարարվել է միայն մեկը: Ի դեպ, տարբեր թվիթերյան հաշիվների մասին տեղեկություններ ստանալու պահանջների թվով (2.520) ԱՄՆ-ն առաջին տեղում է: Այս պահանջների 82 տոկոսը բավարարվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |