Տարածաշրջան09:31, 23 Սեպտեմբեր 2016
Թուրք պատգամավորը մեջլիսում Աբդուլ Համիդին 2-րդին կոչել է բռնապետ և ընդդիմացել նրան նվիրված միջոցառումներին

Թուրքիայի մեջլիսի` «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված պատգամավոր Մուրաթ Բաքանը բողոքել է արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի 174 ամյակին նվիրված «Աբդուլ Համիդի շաբաթ» անվանումով միջոցառման անցկացման դեմ:
Ըստ թուրքական «Haber10.com» հոկտեմբերի առաջին շաբաթվա համար նախատեսված միջոցառումների շարքն առաջացրել է թուրք պատգամավորի զայրույթը, ով մեջլիսում ելույթի ժամանակ բարձրաձայնել է «կարմիր» սուլթանի բռնակալության որոշ դրսևորումների մասին: Ըստ Բաքանի` արյունոտ սութանի պատվին խորհրդարանի նախաձեռնությամբ միջոցառում անցկացնելն անհեթեթություն է առաջին հերթին այն պատճառով, որ Աբդուլ Համիդը 1878 թվականին ցրեց Օսմանյան կայսրության նորաստեղծ խորհրդարանը:
«Աբդուլ Համիդը 2-րդը 30 տարի շարունակ վախի մթնոլորտում երկիրը միանձնյա կառավարած բռնապետ է եղել»,- մեջլիսի ամբիոնից հայտարարել է թուրք պատգամավորը:
Վերջինս խոսել է նաև Աբդուլ Համիդի` իր հակառակորդներին հսկելու նպատակով երկրի ներսում ստեղծած լրտեսական ցանցի, մտավորականների աքսորի, ձերբակալությունների և արտաքսման մասին: Նա նաև նկատել է տվել, որ այդ սուլթանի օրոք իրականացվել է կոշտ գրաքննություն, հասարակության զարգացման ու իրավունքների համար մղված պայքարի վրա գործադրվել են սարսափելի ճնշումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |