Իրավական13:11, 26 Սեպտեմբեր 2016
ԵՄ նախկին պատգամավորին չի թույլատրվել մուտք գործել Թուրքիա

Թուրքիա-Եվրամիություն խառը խորհրդարանական հանձնաժողովի նախկին համանախագահ հոլանդացի Յոսթ Յագենդիյքին չի թույլատրվել մուտք գործել Թուրքիա: ԵՄ խորհրդարանի նախկին անդամը 2009 թվականից ապրում է Թուրքիայում և սյունակ վարում «Todayz Zaman» պարբերականում, որը թուրքական իշխանությունները համարում են գյուլենական լրատվամիջոց:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի` Թուրքիա մուտք գործելու արգելքը բացատրվում է այն պատճառաբանությամբ, թե Յագենդիյքին Նիդերլանդների թուրքական դեսպանությունից պատշաճ կարգով վիզա չի ստացել: Արդյունքում վաղը Անկարայի օդանավակայանից նա հետ կուղարկվի Ամստերդամ:
ուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ «Todays Zaman»-ի սյունակագիրը նաև խորհրդատվություն էր իրականացնում Թուրքիայի Սաբանջը համալսարանին առընթեր գործող Ստամբուլի քաղաքագիտական կենտրոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |