Միջազգային11:02, 26 Սեպտեմբեր 2016
Վաշինգտոնում 5 հոգու սպանած հանցագործը պարզվել է, որ թուրք է
Պարզվել է օրեր առաջ ԱՄՆ-ում 5 քաղաքացու սպանած անձի ինքնությունը: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկցմամբ՝ Վաշինգտոն նահանգի առևտրի կենտրոններից մեկում զինված հարձակում իրականացրած մարդը թուրք է՝ ծագումով Ադանայից:
20-ամյա Արջան Չեթինի անձը բացահայտվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է առևտրի կենտրոնի անվտանգության տեսախցիկներից ստացված տեսագրություններն ու նկարները: Չեթինին ճանաչող մարդիկ ոստիկանությանը տեղեկացրել են նրա ով լինելու մասին:
«HaberTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ներկայումս 20-ամյա Չեթինը ձերբակալված է:
Սոցցանցերից հավաքագրված տեղեկության համաձայն՝ Չեթինի մայրը՝ Հաթիջեն, ծագումով Ադանայից է: Նրա երկրորդ ամուսինը ամերիկաբնակ է: Արջան Չեթինն էլ ընտանիքի հետ շատ փոքր տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |