Հոդված11:05, 26 Սեպտեմբեր 2016
Թուրք վերլուծաբան. «Թուրքիայում մի ճգնաժամն ավարտվում, մյուսն է սկսվում»

Թուրքական «Sonsöz» թերթի հոդվածագիր, վերլուծաբան Թանդողան Ույսալն անդրադարձել է Թուրքիայում անընդհատ սկսվող և ավարտվող ճգնաժամներին, ներքին ու արտաքին անվերջ ցնցումներին:
«Թուրքիայի մի կողմը տարիեր շարունակ կիսատ է, ինչպես կարկատած «բոխչան» (կապոց): Երկիրը չի կարողանում փրկվել ճգնաժամերից: Եթե նայենք Թուրքիայի ժամանակային թունելին, ապա ճգնաժամեր կտեսնենք: Երկիրը մի տեսակ չի կարողանում զերծ մնալ ճգնաժամերից: Մեկն ավարտվում, մյուսն է սկսվում»,- գրում է Ույսալը:
Նշում է, թե մի ժամանակ հայկական «ASALA»-ն էր, հետո ի հայտ եկավ PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ), այժմ էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը և մյուս իսլամական խմբավորումներն են Թուրքիայի գլուխը դարդի տակ դրել:
«Ըստ վարվող քաղաքականության`շարունակաբար տնտեսական ճգնաժամերը են լինում, իսկ քաղաքական ճգնաժամերը չեն ավարտվում: Ամենամոտիկ դաշնակցի` ԱՄՆ-ի հետ շարունակաբար «քաշքշոցի» մեջ են: Մինչև այն աստիճանի, որ ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացող PKK ահաբեկչական կազմակերպությանն ու դրա հետ կապված կառույցներին ռազմական և լոգիստիկ օգնություն է ցույց տալիս»,- մտահոգություն է հայտնում Ույսալը:
Հեղինակը տարօրինակ է համարել նաև այն հանգամանքը, որ չնայած երկրում ձևավորված բոլոր իշխանությունները հանդիպել են այդ ճգնաժամներին, բայց, այնուամենայնիվ, երկիրը կարողացել է վերելք ապրել: Ույսալը, նշելով, որ այս ամենով հանդերձ Թուրքիան չի կարողանում կայուն զարգանալ, հետևյալ հարցադրումն է անում.
«Լավ ինչու՞ Թուրքիան չի կարողանում լինել այնպիսին, ինչպիսին եվրոպական երկրներն են: Վատ իշխանությու՞նն է պատճառը: Աշխարհագրական դի՞րքը: Գուցե անցյալում մեծ կայսրություն լինելու հանգամա՞նքը: Եվ ինչքա՞ն կարող է սա շարունակվել: Ահա այս հարցերն են մասնագետների կողմից տարիներ շարունակ հնչեցվում լրատվական ալիքներով, սակայն որևէ արդյունք չկա»:
Ըստ հեղինակի` Թուրքիան դրսից շատ գեղեցիկ է երևում, սակայն ներսից նայելիս երևում է, թե ապրելու համար ինչքան դժվար են պայմանները:
«Այդ պատճառով Թուրքիայում ապրելը հերոսություն է: Այս պայմաններին չդիմացողը կկորչի-կգնա»,- եզրափակում է հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |