Իրավական13:46, 27 Սեպտեմբեր 2016
Իզմիրի քաղաքապետարանի 6 վարորդի մեղադրանք է առաջադրվել Էրդողանին վիրավորելու համար

Իզմիրի քաղաքապետարանում աշխատող ավտոբուսի վեց վարորդների մեկուկեսից մինչև 6.5 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու համար:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել 1 տարի առաջ սկսված դատավարության հերթական նիստը: Նշվում է, որ մեղադրյալները «Facebook» սոցիալական ցանցում վիրավորական մեկնաբանություններ են տարածել Էրդողանի ու Դավութօղլուի նկարների տակ:
Կասկածյալները, սակայն, նշել են, որ իրենք որևէ մեկին վիրավորելու նպատակ չեն ունեցել և իրենց տարածած լուսանկարներում այլ անձանց մեկնաբանություններ են գրված եղել:
Դատավորը որոշում է կայացրել գրություն ուղարկել Անկարայի դատարան ճշտելու համար, թե արդյոք հայցվորները չեն հրաժարվում 1 տարի առաջ իրենց ներկայացրած բողոքից` հաջորդ դատական նիստը հետաձգելով մինչև նոյեմբեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |