Միջազգային08:38, 28 Սեպտեմբեր 2016
Հոլանդիան պահանջում է դադարեցնել ԵՄ-ից Թուրքիային տրվող օգնությունը

Նիդերնլանդների խորհրդարանը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստի ժամանկ քննարկել է Թուրքիային առնչվող մի շարք հարցեր:
Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է BBC Türkçe լրատվակայքը, գլխավոր ընդդիմությունը ներկայացնող «Սոցիալիստական կուսակցությունն» ու «Քրիստոնեական միություն» կուսակցությունը քննադատել են հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում «իրավական պետության սկզբունքների անտեսումը»: Ինչից ելնելով կուսակցությունները առաջարկել են դադարեցնել Եվրամիությունից (ԵՄ) ամեն տարի որպես թեկնածու երկիր Թուրքիային տրամադրվող տարեկան 600 միլիոն եվրոյի աջակցությունը:
Ներկայացված առաջարկը հաստատվել է խորհրդարանի կողմից: Առաջարկվել է նաև, որ Նիդերլանդների կառավարությունը ԵՄ-ում բարձրացնի Թուրքիային հատկացվող օգնության դադարեցման հարցը:
Խորհրդարանում հաստատվել է նաև մեկ այլ առաջարկ՝ կապված Նիդերլանդներում գործող մուսուլմանական մզկիթներին Թուրքիայի կրոնի նախարարության միջոցով հատկացվող նյութական օգնության դադարեցման հետ: Առաջարկին դեմ է քվեարկել 67, կողմ՝ 75 պատգամավոր:
Նույն նիստին Նիդերլանդների խորհրդարանում ներկայացվել է նաև «Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցություններ դադարեցումը» նախատեսող առաջարկ: Սակայն կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել այս նախագծին՝ պատճառաբանելով, որ այդ հարցը միայն Նիդերլանդների որոշմամբ չի կարող կարգավորվել:
Խորհրդարանի անդամները նշել են, որ առկա երկկողմ համաձայնությունների հիման վրա հնարավոր չէ միակողմանի որոշամամբ դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները: Այդ բանակցությունները կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան բավարարում է ներկայացվող չափանիշները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |