Տարածաշրջան07:19, 28 Սեպտեմբեր 2016
Թուրք վերլուծաբանն անդրադարձել է Գյուլենի և Ադրբեջանի իշխանությունների միջև առկա կապերին

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Սոներ Յալչընը անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքի» (FETÖ) և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող կապերին:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 1992թ. երկու անգամ այցելել է Թուրքիա: Էլչիբեյն ամեն ինչ անում էր Անկարային հաճոյանալու համար. Բացահայտ ցուցադրում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ իր ակնածանքն ու նվիրվածությունը, պատրաստվում էր Բաքվում կանգնեցնել Աթաթուրքի արձանը, ադրբեջաներենի համար սկսել էր օգտագործել լատինական այբուբենը՝ կիրիլյանի փոխարեն: Ադրբեջանում պարտադիր էր դարձրել թուրքերեն խոսելն ու գրելը:
Բայց չնայած այս ամենին՝ Անկարան շատ սառն էր Ադրբեջանի նկատմամբ և որևէ կերպ չէր ընդառաջում Էլչիբեյի օգնության խնդրանքներին: Իր երկու այցերի ժամանակ Ադրբեջանի նախագահը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ, երկու անգամ էլ գումար և զենք էր խնդրել, սակայն մերժվել էր: Ի վերջո, Էլիչիբեյը խնդրել էր. «Լավ, գոնե մի ուղղաթիռ տվեք, որ սահմանի մեր զոհերին ու վիրավորներին տեղափոխենք»: Այս խնդրանքը ևս մերժվել էր:
Այնուհետև Յալչընն անդրադառնում է այն հանգամանքին, որ Թուրքիան նույն ժամանակաշրջանում բացեց Ալիջանի սահմանային անցակետը և թույլ տվեց ամեն տեսակ ապրանքափոխանակում, ապա նաև բացեց Թուրքիա-Հայաստան օդային միջանցքը և, ի վերջո, ճանաչեց Հայաստանի անկախությունը:
Այնուհետև վարչապետ Դեմիրելի համաձայնությամբ Ալփասլան Թյուրքեշը սկսեց հրեա գործարար Ժակ Քամհի հետ աշխատել ադրբեջանական նավթը Հայաստանի տարածքով այլ երկրներ արտահանելու ուղղությամբ: Թյուքեշը նաև 1993թ. մարտի 13-ին Փարիզում հանդիպեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Այդ ընթացքում Ադրբեջանում ռազմական ապստամբություն սկսվեց, և Էլչիբեյը կրկին Դեմիրելից օգնություն խնդրեց: Դեմիրելը խոստացավ օգնել մի պայմանով. եթե Էլչիբեյը Նախիջևանից հրավիրի Հեյդար Ալիևին և նրան նշանակի խորհրդարանի նախագահ: Էլչիբեյը հարկադրված համաձայնեց:
Ալիևը 1993թ. Նախիջևանից հատուկ ինքնաթիռով Բաքու եկավ և Գյուլենական համայնքի ու նրա հրատարակած «Zaman» թերթի աջակցությամբ կարճ ժամանակում մեծ թվով կողմնակիցներ ձեռք բերեց: Այդ շրջանում, ըստ հոդվածագրի, Ադրբեջանում թերթեր գրեթե չկային և հասարակությունը լուրեր էր ստանում անվճար բաժանվող «Zaman» թերթից, որի միջոցով Գյուլենական համայնքն իր ցանկացած տրամադրություններն ու դիրքորոշումներն էր ձևավորում հասարակության մեջ:
Խորհրդարանի նախագահ դառնալուց հետո Ալիևը անմիջապես ապստամբություն կազմակերպեց Էլչիբեյի դեմ և արդյունքում գրավեց նրա պաշտոնը: Ու եթե մինչ այդ Էլչիբեյը թույլ չէր տալիս գյուլենական համայնքին Ադրբեջանում դպրոցներ հիմնել, ապա Ալիևն անմիջապես թույլ տվեց Գյուլենին երկրի տարբեր շրջաններում ու մարզերում դպրոցներ ու կրթարաններ բացել:
«Այդ դպրոցների շրջանավարտներն այսօր Ադրբեջանում ի՞նչ են անում: Ալիևի կողմից պետության մեդալով պարգևատրված FETÖ-ն այս երկրում այսօր որքանո՞վ է հզոր»,- եզրափակում է հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |