Իրավական10:00, 28 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 32.000 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ սկսված հետաքննության շրջանակներում 32.000 մարդ է ձերբակալվել, ևս 70.000-ի նկատմամբ իրավական գործընթաց է տեղի ունենում:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Բոզդաղն անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ ամերիակաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման խնդրին: Բոզդաղը հիշեցրել է, որ իրենք դիմել են ԱՄՆ-ի իշխանություններին Գյուլենին ժամանակավորապես ձերբակալելու խնդրանքով նշելով, որ այդ հարցում ԱՄՆ-ի որոշումը հայտնի կդառնա առաջիկա 1-2 օրվա ընթացքում:
Թուրք նախարարը նշել է, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել նաև 32.000 հազար կասկածյալների դատավարության անցկացման կարգի վերաբերյալ, քանի, որ Անկարայում այդչափ բազմամարդ մեղադրյալների մասնակցությամբ դատավարություններ կազմակերպելու համար չկան համապատասխան շենքեր: Բոզդախի խոսքով ամենայն հավանականությամբ դատավարությունները կանցկացվեն Թուրքիայի բոլոր նահանգներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |