Տարածաշրջան07:30, 29 Սեպտեմբեր 2016
Անի այցելողներին GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը (տեսանյութ)

Հայատյաց քարոզչությամբ զբաղվող թուրքական «ASİMDER» կազմակերպության ղեկավար, Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սավաշ Էղիլմեզը բողոքել է միջազգային GSM-ի բջջային օպերատորներից մեկի գործողություններից: Ըստ նրա՝ Անիի ավերակներ այցելող զբոսաշրջիկների հեռախոսներին օպերատորի կողմից ուղարկվել է հաղորդագրություն, որտեղ հայ-թուրքական սահմանամերձ ավերակ քաղաքի տարածքը համարում է Հայաստանի մաս:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էղիլմեզը հայտարարել է, որ GSM օպերատորի ուղարկած հաղորդագրությունում նշվում է «Բարի գալուստ Հայաստան»:
«Այդ օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմանների մեջ և կատարել է հայերի երազանքը»,- դժգոհել է հակահայկական կազմակերպության նախագահը:
Վերջինս հայտարարել է, որ պատրաստվում են դիմում ներկայացնել Էրզրումի նահանգային դատախազություն այդ սխալն ուղղել տալու պահանջով:
Տեսանյութը՝ այստեղ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |